Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
«Էրմենիհաբեր»-ի հաղորդմամբ, ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ։
Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է.
«Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։
Էրդողանը, ով կարծել է, թե Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։
Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»:
Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվել, թե Բրանսոնին ազատ արձակելու դիմաց, ԱՄՆ-ն պետք է Թուրքիային հանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանությունների մասին. «Անամոթներ»
- Գարո Փայլանը Թուրքիայի մասին. «Սա ոչ թե պետություն է, այլ մաֆիա»
- Գարո Փայլան. Հպարտ եմ, որ Դիարբեքիրից եմ առաջադրվելու
- Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից
- Փայլան. ««Հայի վիժվածք» արտահայտությունն անողի օգտին չեմ կարող քվեարկել»
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան