Ախուրյանի ՓՀԷԿ-երն ահազանգում են. խնդիրը դառնում է խիստ ճգնաժամային
ՀՀ վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիան ահազանգում է՝ Ախուրյան գետի ձախ ափին տեղակայված «ԱՐՍՏԵԴ», «ԼԱՅԹԷԿՈ» և «ՖԵՆՀԱԼ» ՍՊ ընկերությունների՝ համապատասխանաբար «Ամասիա» ՓՀԷԿ, «Փարոս» ՓՀԷԿ և «Կասկադ» ՓՀԷԿ անվանումներով, իրավունքները խախտվում են:
«Այս ՓՀԷԿ-երը անցած 8-9 տարիների ընթացքում ձեռնամուխ են եղել այդ փոքր հիդրոկայանների կառուցմանը՝ իրականացնելով մոտ 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում, որոնք կատարվել են հիմնականում ՓՀԷԿ-երի զարգացման ծրագրերին ուղղված վարկային միջոցների հաշվին, գրավադրվել սեփականատերերի ողջ ունեցվածքը, նույնիսկ բնակարանները: Սակայն կատարվածի արդյունքում պարզ է դարձել, որ կառուցված և կառուցման փուլերում գտնվող ՓՀԷԿ-երին այդպես էլ չի ընձեռնվում շահագործման հնարավորություն՝ անկախ լիցենզիայի և ջրօգտագործման թույլտվության իրավունքի տրամադրումից՝ կանգնեցնելով սեփականատերերին ողջ ունեցվածքը կորցնելու վտանգի առջև»,-խնդիրը ներկայացնում է ասոցիացիան:
Տարածած հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Ամասիա», «Կասկադ» և «Փարոս» ՓՀԷԿ-երն ինչ-որ կերպ գումարներ հայթայթելով՝ փորձում են խուսափել տակավին ոչնչացումից՝ հույսեր փայփայելով նոր Կառավարությունից ձեռք մեկնելու և կանոնակարգելու ստեղծված իրավիճակը:
««Նոր Հայաստանում» չպետք է լինեն ներդրողների իրավունքները ոտնահարողներ, և իրապես իրավական պետություն և ժողովրդավարություն կերտելու համար պետք է առաջնորդվել և՛ օրենքով և՛ արդարությամբ...»,-հույս է հայտնում ասոցիացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում