Գերմանիան կոչ է արել թուլացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը
Գերմանիայի ԱԳՆ-ում կոչ են անում թուլացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածությունը և գնալ երկխոսության։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ, ասել է արտաքին գեատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը։
Նա հավելել է, որ բռնության կիրառմամբ սպառնալիքները լարված իրավիճակում երբեք չեն կարող օգնող հանգամանք դառնալ։
«Մենք հանդես ենք գալիս բանակցությունների և երկխոսության օգտին և բոլոր կողմերին կոչ ենք անում հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից»,- ասել է գերմանացի պաշտոնյան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը սուր քննադատության էր արժանացրել Իրանի ներքին և արտաքին քաղաքականությունը՝ այդ երկրի ղեկավարությանը մեղադրելով կոռուպցիայի և մարդու իրավունքների խախտումների մեջ։ Իր ելույթում նա իրանական կառավարությունը համեմատել էր մաֆիայի հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա