Ստեփան Գրիգորյանը չի բացառում, որ Փանիկի միջադեպը նախկին իշխանությունների «սարքած գործն» է
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ կասկածներ ունի: Նա չի բացառում, որ այն կազմակերպել են նախկին իշխանության ներկայացուցիչները:
«Մի վարկած բերեմ, որ համարում եմ շատ հավանական: Նախկին իշխանությունների ներկայացուցիչները, որ փայլուն հարաբերություններ ունեն ռազմաբազայի ղեկավարության հետ, էդ սադրանքը կազմակերպել են: Ինչո՞ւ համար: Նոր կառավարություն է, շատերը երիտասարդ են, էմոցիոնալ են, հեսա կսկսեն Ռուսաստանին հարվածել ու կոշտ ձևակերպումներ անեն: Սա ես տարբերակ եմ, ասում, սարքած գործ, որ մեր ուշադրությունը շեղեն»,-ասաց Գրիգորյանը «Աղմուկ Փանիկի միջադեպի շուրջ․ արդյոք պե՞տք է վերանայել 102-րդ ռուսական ռազմաբազայի տեղակայման պայմանները» թեմայով քննարկման ժամանակ:
Քաղաքագետը նշում է, որ այս կոմպոնենտը չպետք է աչքաթող անել:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին զորավարժությունների մեկնող ռուս զինվորականները կրակել են գյուղի տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- «Փանիկում ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել»
- Չեմ կարծում,Փանիկի միջադեպում քաղաքական ասպեկտ կա. Կարեն Քոչարյան
- Դավիթ Տոնոյանը Փանիկում քննարկել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները
- Դավիթ Տոնոյանը կմասնակցի Փանիկում միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին
- Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
- 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը ներողություն է խնդրել՝ նշելով, որ միջադեպը անփութության արդյունք է եղել
- Փանիկ գյուղում նախկին մշակույթի տանը հրդեհ է բռնկվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան