Վարշավայում կայացել է Արևելյան Գործընկերության երկրների երաժիշտների միացյալ նվագախմբի համերգը
Վարշավայի Թագավորական Ամրոց-թանգարանի տարածքում հատուկ կահավորված ամառային համերգասրահում նախօրեին «Երաժշտական պարտեզներ» 18-րդ երաժշտական փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «I, CULTURE Orchestra» Արևելյան Գործընկերության երկրների միացյալ նվագախմբի համերգ՝ Կիրիլ Կարաբիտսի ղեկավարությամբ։ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ նվագախմբի կազմում ընդգրկված են երիտասարդ երաժիշտներ Լեհաստանից և Եվրոպական Միության Արևելյան Գործընկերության երկրներից, այդ թվում յոթ երաժիշտներ Հայաստանից։ Համերգի ընթացքում հնչել են Արամ Խաչատրյանի, Պյոտր Չայկովսկու և Իգոր Սրավիսկու ստեղծագործությունները։
Համերգին ներկա է գտնվել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը։