Մերկելը հարգում է Օզիլի՝ Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու որոշումը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մարկելը հարգում է Գերմանիայի հավաքականում կարիերան ավարտելու Օզիլի որոշումը, գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մերկելը գնահատում է Օզիլին և կարծում, որ նա շատ բան է արել գերմանական թիմի համար, այժմ էլ որոշում է ընդունել, որը պետք է հարգել»,- ասել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը։
Ավելի վաղ Գերմանիայի ֆուտբոլային միության ղեկավար Ռայնհարդ Գրինդելը և գերմանական ԶԼՄ-ները Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպման համար սուր քննադատության էին արժանացրել Օզիլին։
Ինքը Օզիլը հայտարարել էր, որ որոշում է կայացրել հեռանալ հավաքականից, քանի որ բախվել է ռասիզմի հետ՝ ոչ միայն երկրպագուների, այլ նաև գերմանացի քաղաքական գործիչների կողմից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան