Չեմ կարծում,Փանիկի միջադեպում քաղաքական ասպեկտ կա. Կարեն Քոչարյան
«Ես ավելի հակված եմ, այն տեսակետին, որ Փանիկում ռուսներն իրենց ոճի համաձայն՝ առանց որևէ մեկին զգուշացնելու, իրենց «տապոռնի» գործն են արել, այդպես է ստացվել: Սակայն այս պահին նրանց կողմից ներողությունով սահամանփակվելը ճիշտ է, քանի որ հիմա հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-իրանական կամ մեկ այլ հարաբերություններ վտանգելու ժամանակը չէ: Գյումրիի միջադեպից մեծ պատմություն սարքել, հատկապես այս օրերին, պետք չէ: Միջադեպն ավելի շատ փնթիության հետևանք է եղել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
«Չեմ կարծում, որ այստեղ որևէ քաղաքական ասպեկտ կա: Այստեղ Նիկոլ Փաշինյանի և պրոարևմտամետության խնդիրը չէ : Միաժամանակ, չի կարելի ասել, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ լավ է»,- նշեց նա:
Լրագրողները Կարեն Քոչարյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ սպասումներ պետք է ունենալ ՀՀ վարչապետի՝ առաջիկայում Սանկտ Պետերբուրգ կատարելիք այցից: Քաղտեխնոլոգը շեշտեց՝ միայն հանդիպման ավարտից հետո հնարավոր կլինի հասկանալ այցի ուղերձները:
Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության կարգավորմանը, բանախոսի համոզմամբ, բանակցային գործընթացի անընդհատությունն ակնհայտ է:
«Այլ խնդիր է գործընթացի ակտիվությունը: Այն տեղափոխվել է անդրկուլիսյան փուլ: Պետք է ինչ-որ «ռեսթարտ» արվի, քանի որ կա նոր խաղացող»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Տոնոյանը Փանիկում քննարկել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները
- Դավիթ Տոնոյանը կմասնակցի Փանիկում միջադեպի հետևանքների վերացմանը ուղղված միջոցառումներին
- Փանիկում տեղի ունեցածը համարում եմ սադրանք ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության. Նիկոլ Փաշինյան
- Փանիկի դեպքի առթիվ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Իվանովին
- Փանիկի գյուղապետը դիմել է ԱԱԾ-ին ու ոստիկանությանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին