Նաս Դեյլին Հայաստանում գտել է պատրանքների բլուրը. «Այստեղ ջրերը հոսում են վեր»
«Այնտեղ ուր ձգողականության ուժ չկա՞». սա միլիոնավոր հետևորդներ ունեցող ճանապարհորդ-բլոգեր Նաս Դեյլիի հերթական տեսահոլովակի վերնագիրն է, որտեղ Նասը կիսվում է խելահեղ տպավորություններով Հայաստանից։
«Սա իմ ունեցած փորձերից ամենախենթն էր։ Հայաստանում, Արագած լեռան վրա կա մի բլրակ, որը ինչ-որ օպտիկական պատրանքի պատճառով ստեղծում է տպավորություն, թե բլուրը ձգվում է վեր, այնինչ, իրականում, այն իջնում է։ Այսպիսով ամեն ինչ անում ես ճիշտ հակառակ։ Սարից իջնելը դժվար է, բարձրանալը՝ հեշտ, ջրերը հոսում են սարերն ի վեր ոչ թե վար...Սա իրական կախարդական փորձություն էր»,-տեսահոլովակն այսպես է նկարագրել աշխարհահռչակ բլոգերը
Հարակից հրապարակումներ`
- Պատերազմը չի ավարտվում անգամ, երբ խաղաղություն է հաստատվում. Նաս Դեյլիի 4-րդ տեսանյութը Հայաստանից
- Նաս Դեյլիի 3-րդ բացահայտումը. Լևոնը, որ որոշել է չմեռնել
- Նաս Դեյլիի երկրորդ բացահայտումը. Հայաստանում մեծանում են ապագա գրոյսմաստերներ
- Բարի գալուստ անվճար ջրի երկիր. Նաս Դեյլին Հայաստանում է