«Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրության ժամանակ «անհավանական ինչ-որ բան տեղի ունեցավ». Ղազանչյան
Մակեդոնիայի՝ անտիկ ժամանակներից մեզ հասած «Ստոբի» ամֆիթատրոնում հուլիսի 19-ին կայացել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի բեմադրած Արիստոֆանեսի «Լիսիստրատե» ներկայացման պրեմիերան:
Հ. Ղազանչյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ մշտապես լավ եղանակ էր, սակայն ներկայացման պրեմիերայի ժամանակ սկսվել է անձրև։
«Ես մտածում էի, որ դա ձախողում է, մտածում էի, որ հիմա ներկայացումը կկանգնեցնենք... Բայց ինչ-որ անհավանական բան տեղի ունեցավ...Դերասանները՝ հիանալի դերասաններ, իսկական պրոֆեսիոնալներ, խաղում էին ուղղակի գերազանց»,- գրել է նա։
Հ. Ղազանչյանը նաև նշել է, որ դերասանների հետ միասին բնության մարտահրավերն ընդունեց հանդիսատեսը. «2000 մարդուց որևէ մեկը չլքեց ամֆիթատրոնը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հ. Ղազանչյանը Panorama.am-ին ասել էր, որ մակեդոնական կողմից «Ստոբի» ամֆիթատրոնում բեմադրություն անելու հրավեր էր ստացել։