Քաղաքական ուժերից յուրաքանչյուրը պետք է ինձ համոզի, որ ձայնս հենց իրեն պետք է տամ. վերլուծաբան
Թեև Երևանի ավագանու ընտրությունների օրը դեռևս հայտնի չէ, իսկ նախընտրական քարոզարշավն էլ պաշտոնապես չի մեկնարկել, այդուհանդերձ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ շրջում են մայրաքաղաքի վարչական շրջաններում և հանդիպումներ ունենում բնակիչների հետ, լսում նրանց կողմից բարձրաձայնված խնդիրները։
Թե ինչպես է գնահատում կուսակցությունների նմանօրինակ ակտիվությունը վերլուծաբան Թևան Պողոսյանը և նրա կարծիքով արդյոք վաղ չէ՞ այսքան ակտիվ գործունեություն ծավալելու համար, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց վերջինիս հետ։
«Ընդհանրապես ասում են, որ հաջորդ ընտրություններին սկսում են պատրաստվել հենց ընտրությունների հաջորդ օրը։ Քանի որ մարդիկ աշխատում ն, գործունեություն են ծավալում, հանդիպումներ են ունենում, շատ նորմալ է։ Դա նրանց աշխատանքի իմաստն է, այնպես որ չարժե զարմանալ։ Հակառակը, պետք է միայն ուրախանալ, որ ակտիվություն կա, որ քաղաքական ուժերը մտահոգ են Երևանի խնդիրներով և փորձում են մինչև ընտրությունները որոշ խնդիրներ լուծել»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ այս պահին արդեն հասկանալի՞ է՝ քաղաքական որ ուժերն են վայելում երևանցիների վստահությունը, Թևան Պողոսյանը պատասխանեց, որ քանի դեռ հստակ առաջադրումներ չկան, դատողություններ անելն այդ առումով ճիշտ չի լինի։
«Ամեն մեկն իր նախընտրությունն ու կարծիքն ունի»,- ասաց նա։
Թևան Պողոսյանից նաև հետաքրքրվեցինք՝ ինքը, որպես երևանցի, մոտավորապես կողմնորոշվե՞լ է ավագանու ընտրություններում որ քաղաքական ուժին է ձայն տալու։
«Ինձ ամենաշատը հետաքրքրելու է գործընթացը։ Մեկ անունո՞վ ենք ամեն ինչ պայմանավորելու, թե ինստիտուտի տեսլականով և մոտեցմամբ։ Քաղաքական ուժերը պետք է ձևավորեն իրենց տեսլականներն ու մոտեցումները և ինձ համոզեն, որ իմ ձայնն հենց իրենց տամ, ոչ թե մյուսին։ Սա մի գործընթաց է, որը պետք է լինի բաց, թափանցիկ և բոլորին հասանելի, որպեսզի մարդի հասկանան, որ ընտրում են ոչ թե Պողոսին կամ Պետրոսին, այլ քաղաքական ուժի»,- նշեց վերլուծաբանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Երևանի ավագանու ընտրություններում ով է լինելու ԲՀԿ-ի թեկնածուն
- Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն. Մարուքյանը՝ քաղաքապետի ընտրության մասին
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
- Ինձ մոտ տպավորություն է, որ ՀՀԿ-ն մտադիր չէ Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրել. Նաիրա Զոհրաբյան
- Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները կկայանան հուլիսի 16-ին
- «Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար այս պահին իմ տարիքը չի համապատասխանում». Թեհմինա Վարդանյան
- ԲՀԿ-ն ու «Ելք»-ը մտադիր են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին քաղաքապետի թեկնածուներ առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին