
Հայտարարվել է մրցույթ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է մրցույթ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Հիմնադրամից հայտնում են, որ մրցույթի պայմանները և մրցութային հանձնաժողովի կազմը հաստատվել է Հանրապետության Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
Բոլոր հայտերը պետք է ներկայացվեն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կադրերի բաժին՝ մինչև ս.թ. օգոստոսի 31-ը:
Պայմանների մասին ավելի մանրամասն այստեղ:
Հիշեցնենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ԱԱԾ հայտարարությունից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը Հոգաբարձուների խորհրդին առաջարկել է ընդունել Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը
- Իմ հետագա պաշտոնավարումը կվնասի Համահայկական հիմնադրամի հեղինակությանը. Արա Վարդանյան
- Արա Վարդանյանը նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը
- Արա Վարդանյանին կալանավորելու որևէ իրավական հիմք չկար. փաստաբան
- Փաստաբան. Արա Վարդանյանը հիմնադրամի որևէ միջոց չի վատնել