Աթենքի Ակրոպոլիսը փակ է
Աթենքում երեկ և այսօր օրվա երկրորդ կեսին շոգի պատճառով փակ է լինելու Ակրոպոլիսը։ Ռիա նովոստի հաղորդմամբ, հայտարարել է Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունը։
Ատտիկայում վերջին օրերին շոգ է, օդի ջերմաստիճանը ստվերում հասնում է մինչև 38 աստիճան, որոշ շրջաններում՝ մինչև 40։ Բացի դրանից, օդային տաք հոսանքի հետ տարածաշրջան է եկել նաև աֆրիկյան փոշի։
Շոգի պատճառով, նաև այցելուներին, աշխատակիցներին պաշտպանելու համար, համաձայն գործող աշխատանքային օրենսդրության, Ակրոպոլիսի հնագիտական օբյեկտը և Դիոնիսյան թատրոնը հանրության համար փակ է եղել նախօրեին, փակ կլինի նաև այսօր ժամը 14։00-ից։
Այցելուները, ովքեր ինտերնետի միջոցով էլեկտրոնային տոմսեր են գնել այդ օրերի համար, պետք է մոտենան տոմսարկղին, փոխեն այլ օրով։
Աթենքի Ակրոպոլիսը Հունաստանի ամենաշատ այցելու ունեցող պատմական հուշարձանն է։ 2017-ին այն ունեցել է 2,766 միլիոն այցելու։