Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշանակվել է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում են հիմնադրամից:
««Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ն ուրախ է հայտնել, որ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը սույն թվականի հուլիսի 19-ին որոշում է կայացրել հիմնադրամի խորհրդի նախագահի պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին:
Վստահ ենք, որ նախարար Տոնոյանի փորձառու առաջնորդության ներքո Հիմնադրամի խորհուրդն ու աշխատակազմը ոչ միայն ջանասիրաբար կշարունակեն իրականացնել Հիմնադրամի օրենքով սահմանված նպատակները, այլ նաև վերջինիս աշխատանքի արդյունքները ավելի հասանելի կդարձնեն հայ ժողովրդի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 691-Ա որոշմամբ պարոն Տոնոյանը նշանակվել էր Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան