Կուստուրիցա. Սերիալները դուրս կմղեն կինոթատրոնները
Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան կարծիք է հայտնել, որ ավանդական կինոթատրոնները որպես ֆիլմ դիտելու միջոց, սերիալների ավելանալու պատճառով կմնան անցյալում։
«Կինեմատոգրաֆիան կլինի, բայց այլ ձևով։ Ինձ թվում է, որ քաղաքներում գոյություն ունեցող կինոթատրոնները կմնան անցյալում, դրանց կփոխարինեն հեռուստասերիալները, որոնք կդիտեն տանը»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Կուստուրիցան։
Միաժամանակ, ռեժիսորի կածիքով, կինոյի ավանդական ուղղություններն ու ժանրերը կմնան։
Կուստուրիցայի կարծիքով, այդ փոփոխությունը տեղի չի ունենա կարճաժամկետ հեռանկարում, այդ պատճառով նա շարունակում է ծրագրեր մեծ էկրանի համար նախագծեր։