Հայաստանը երաժշտական երկիր է. Վ. Ուրին
Գրեթե 60 տարվա ընդմիջումից հետո Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում կցուցադրվի Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը: Ներկայացումը կցուցադրվի հուլիսի 24-ին Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստների մասնակցությամբ։
Մեծ թատրոնի գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ՏԱՍՍ-ին ասել է, որ իրենք միշտ ուրախ են իրենց բեմում ընդունել ընկերների և գործընկերների։
«Հայաստանը երաժշտական երկիր է։ Բացի այդ, «Գայանե» բալետի հիմքում, որը ներկայացնելու է Երևանից ժամանած խումբը, ընկած է ազգային լեգենդ, իսկ երաժշտության հեղինակը հայտնի հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանն է»,- ընդգծել է Ուրինը։
Հյուրախաղերի կազմակերպիչները տեղեկացրել են, որ 2018 թվականը լի է հայկական պետականության և մշակույթի հետ կապված կարևոր իրադարձություններով։
«Այս տարի նշվում է մեծագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակը։ Հայաստանը նաև նշում է Առաջին Հանրապետության 100-ամյակը, Երևանի հիմնադրման 2800-ամյակը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով, «այդ բոլոր կարևոր ամսաթվերը հիանալի առիթ դարձան Ռուսաստանում հայկական մշակույթն իր ամբողջ շքեղությամբ ներկայացնող մի շարք միջոցառումներ կազմակերպելու համար»։ Այսպես, 60 տարվա ընդմիջումից հետո Մեծ թատրոնի պատմական բեմում ցուցադրվելու է Խաչատրյանի «Գայանե» բալետը։ Վերջին անգամ այն Մեծ թատրոնի բեմում ներկայացվել է 57 տարի առաջ՝ 1961 ավականի փետրվարին։
Ներկայացմանը մասնակցելու է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ։ Գլխավոր դերերում հանդես են գալու թատրոնի բալատային խմբի առաջատար մենակատարներ Ռուբեն Մուրադյանը, Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սոնա Վարդանյանը, Վահագն Մարգայանը, Ռազմիկ Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում