«Փանիկում ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել»
«Ի դեմս ռուսական 102 ռազմաբազայի ծառայողների կողմից Փանիկ գյուղում կրակոցների՝ ոչ մի յուրահատուկ բան տեղի չի ունեցել: Ռազմաբազայի շուրջ քննարկումներն ավելի շատ կապ ունեն ներքաղաքական այն դիսկուրսների հետ, թե ինչպես պետք է կառուցել Ռուսաստանի հետ փոխգործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, Հայաստանում որոշ շրջանակներ այդքան էլ գոհ չեն ռուսական կողմի հետ փոխգործակցության մակարդակից:
«Սակայն Ռուսաստանի հետ համագործակցությունը կմնա այնպիսին, ինչպիսին կա, կապերը կշարունակվեն: Հայ-ռուսական հարաբերությունների վրա չազդեց անգամ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը: Փանիկում տեղի ունեցածը չափազանց փոքր միջադեպ է, նման միջադեպեր եղել և լինելու են, դրանցից խուսափել հնարավոր չէ: Սակայն ՀՀ վարչապետը պետք է ինչ-որ կերպ պատասխանի երկրում շարունակվող դիսկուրսներին»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ միջադեպի ուռճացման հետևում կանգնած են լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը:
«Յուրաքանչյուր իրադարձություն խուճապային կերպով ընդունելը հատուկ է հայկակական հասարակական, քաղաքական շրջանակներին»,- ասաց բանախոսը:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով, նման միջադեպերը փորձության են ենթարկում հայ-ռուսական հարաբերությունները, այլ բան է, որ հայ-ռուսական հարաբերությունները սովորել են փորձություններին:
«Այդ հարաբերությունները ենթարկվել են ավելի հզոր հարվածների, ինչպես օրինակ Պերմյակովի գործը, 2016 թվականի քառօրյա էսկալացիան: Խնդիրներ իրականում կան, սակայն կա նաև բավական բարձր մակարդակի ռազմական փոխգործակցություն: Համագործակցությունը կշարունակվի, այն ավելի կընդլայնվի և կկատարելագործվի»,- նշեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ինչ վերբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա դրանք առանցքային նշանակություն ունեն: «Ես լուրջ չեմ վերաբերում այն ենթադրություններին, որ քաղաքային իշխանության կարող են գալ ուրիշ մարդիկ, մարդիկ, ովքեր չեն լինի նոր իշխանություններից: Լուրջ չէ խոսել ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, «Երկիր Ծիրանիի» մասին: Իշխանությունը կանցնի այն մարդկանց, ովքեր եկել են իշխանության»,- ամփոփեց բանախոսը:
Հարակից հրապարակումներ`
- Չեմ կարծում,Փանիկի միջադեպում քաղաքական ասպեկտ կա. Կարեն Քոչարյան
- Դավիթ Տոնոյանը Փանիկում քննարկել է տեղի ունեցած միջադեպի մանրամասները
- Եթե չլինի ընդհանուր մասնակցություն, կլինի առանձին մասնակցություն. Մարուքյանը՝ քաղաքապետի ընտրության մասին
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան