Օզիլը Էրդողանի հետ հանդիպման պատճառով հեռանում է Գերմանիայի հավաքականից
Թուրքական ծագամբ գերմանացի ֆուտբոլիս Մեսութ Օզիլը, ով հանդես է գալիս լոնդոնյան «Արսենալում», հայտարարել է ազգային հավաքականում կարիերայի ավարտի մասին։ Բի-Բի-Սի-ն գրում է, որ նման որոշման պատճառը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումն է։
Թվիրթերում նա երեք գրառում է արել՝ քննադատելով գերմանական մամուլը, որը, ֆուտբոլիստի խոսքով, նախատում են իրեն միայն այն պատճառով, որ ծագումով թուրք է։
«Ես գերմանացի եմ, երբ մենք հաղթում ենք, բայց ես ներգաղթյալ եմ, երբ պարտվում ենք»,- գրել է նա։
Օզիլի խոսքով, իրեն մինչ այժմ հասարակությունը չի ընդունում որպես իրենը և մոռանում են իր ծառայությունները։
Ֆուտբոլիստը նշել է, որ իր և Թուրքիայի նախագահի լուսանկարի հետ կապված իր հասցեին քննադատությունները բացարձակապես անհիմն են։ Նրա խոսքով, գերմանական մի քանի հրատարակչություններ այդ լուսանկարն օգտագործել են որպես «ծայրահեղ աջ քարոզչություն», չնայած նա երբեք քաղաքականություն հետ կապ չի ունեցել։
«Էրդողանի հետ նկարն ինձ համար պարզապես հարգանքի տուրք է իմ ընտանիքի երկրի բարձրագույն պաշտոնին»,- գրել է Օզիլը։ Նա նշել է, որ մայրը սովորեցրել է իրեն հարգել արմատները և չմոռաալ, թե որտեղից է իր ընտանիքը ծագումով։
«Ես երկու սիրտ ունեմ՝ մեկը գերմանական, մյուսը թուրքական»,- ասել է Օզիլը և նշել է, որ իրեն միևնույնն է, թե ով է հիմա Թուրքիայի նախագահը, կարևոր է, որ այն երկրի նախագահն է, որտեղից ծագումով իր ընտանիքն է։
Նա նշել է, որ ռասիստական բնույթի վիրավորանքներ է ստացել ինչպես քաղաքական գործիչներից, այնպես է Գերմանիայում հասարակ երկրպագուներից։ Սրա հետ կապված նա որոշում է ընդունել այլևս չկրել իր ազգային հավաքականի մարզաշապիկն ու հանդես չգալ Գերմանիայի համար։
Օզիլն ու Էրդողանը լուսանկարվել են Լոնդոնում մայիսի 13-ին բարեգործական միջոցառման ժամանակ։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան