
Արքայազն Հարրին արգելել է Մեգան Մարքլին հագնվել արքայադուստր Դիանայի նման
Արքայազն Հարրին թույլ չի տալիս իր կնոջը՝ Մեգան Մարքլին, կրել սմոքինգ։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հատնում է Daily Mail-ը՝ հղում անելով աղբյուրին։
Հրատարակչության զրուցակիցը նշել է, որ Սասեքսի դքսուհին հանդիպել է մի քանի դիզայներների և ոճաբանների հետ, որպեսզի ընտրեն հագուստ Ավստրիալիայում կայանալիք արքայական շրջագայության համար։ Նրա ամուսինը ներկա է եղել հագուստներից մեկը փորձելու ժամանակ և հավանության չի տվել առաջարկված տարբերակներից մեկին՝ մոդելավորող Ստելլա Մակկարտնիի կողմից ներկայացված կոստյումը փողկապ-թեթեռնիկով։
«Մեգանին ասում են, որ պետք է դադարի հագնվել ինչպես հոլիվուդյան աստղ և սկսի հագնվել ինչպես արքայական ընտանիքի անդամ։ Մեգանը ցանկանում էր ընտրել սմոքինգ, բայց Հարրին ասել է, որ այն այդքան էլ ավանդական չէ»,- նշել է զրուցակիցը, ով ներկա է եղել հանդիպումներից մեկին։
Հրատարակչությունը նշել է, որ կոստյում թիթեռնիկով տոնական միջոցառումներին բազմաթիվ անգամ կրել էր արքայադուստր Դիանան՝ արքայազն Հարիի մայրը։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին