21-րդ դարում մահացության հիմնական պատճառները
21-րդ դարում մարդկանց մահվան հիմնական պատճառներն են՝ սրտանոթային հիվանդություններ, օնկոլոգիա և Մարդու իմունային անբավարարության վիրուս՝ ՄԻԱՎ։ Փորձագետ-բժիշկները Ռիա նովոստին ասել են, որ մոտ ժամականերում հնարավոր չի լինի ամբողջությամբ հաղթահարել օնկոլոգիական հիվանությունները, իսկ ՄԻԱՎ-ին, ամենայն հավանականությամբ, այս հարյուրամյակի վերջում հնարավոր լինի հաղթել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ամեն տարի աշխարհում ոչ վարակիչ հիվանդություններից մահանում է 41 միլիոն մարդ, ինչը կազմում է մահվան բոլոր դեպքերի 71 տոկոսը։
Տարեկան 17,9 միլիոն մարդ մահանում է սրտանոթային հիվանդություններից։ Բժիշկներն ասել են, որ մահվան հիմնական պատճառները սրտամկանի ինֆարկտը ու գլխուղեղի կաթվածն են։
Նշվում է, որ շատ երկրներում սրտանոթային հիվանդությունների բուժման ու պրոֆիլակտիկայի համար նախատեսված սարքավորումները բարձր մակարդակի են, դրանց շնորհիվ մարդիկ, ովքեր տառապում են նման հիվանդություններով, կարող են բավականին երկար ապրել։ Բայց քանի որ ոչ բոլոր երկրներն ունեն նման սարքավորումներ, այդ հիվանդություններից մահածության դեպքերը շարունակում են մնալ բավականին բարձր մակարդակի վրա։
ԱՀԿ-ի գնահատականներով, մահվան երկրորդ հիմնական պատճառը քաղցկեղն է։ 2015 թվականին այդ հիվանդությունից մահացել է 8,8 միլիոն մարդ։ Քաղցկեղը շարունակում է մնալ ամնողջ աշխարհում փաստացի յուրաքանչյուր 6-րդ մահվան պատճառը։
Զարգացող երկրներում օնգոլոգիական հիվանդություններով տառապող մարդկանց թիվն ավելանալու պատճառներից է սննդի բնույթի փոփոխությունը, ակտիվության նվազումն ու շրջակա միջավայրի աղտոտվածությունը։
ԱՀԿ-ն տվյալներով, գլոբալ հանրային առողջության հիմնական խնդիրները մնում է ՄԻԱՎ-ը. տարեկան այն խլում է ավելի քան 35 միլիոն մարդու կյանք։ 2016 թվականի վերջին աշխարհում հաշվարկվել է շուրջ 36,7 միլիոն ՄԻԱՎ-վարակակիր։
Բոլոր երկրներում ավելի քան 30 տարի տարվում են լայնածավալ ուսումնասիրություններ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոց ստեղծելու համար։ Չի բացառվում, որ նման դեղամիջոջ արդեն կա, ուղղակի դեռ չի անցել փորձաշրջանը, որը կապացուցի դրա արդյունավետությունը։