«Ժամանակ». Հմայակ Հովհաննիսյանը լծվել է Կարեն Կարապետյանի նոր բացվելիք կուսակցության ձևավորման գործին
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը արտերկրում է, սակայն խոստացել է երկու շաբաթ հետո վերադառնալ Հայաստան և ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ընդունել է առաջարկը, այլև ակտիվորեն լծվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմանը:
Հմայակ Հովհաննիսյանը նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին և եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղարը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները