Հունաստանի իշխանություններն օգնություն են խնդրում
Առնվազն 50 մարդ զոհվել է, 150-ը տուժել Հունաստանում բռնկված անտառային ուժեղ հրդեհից։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, հրդեհը բռնկվել է Աթենքից ոչ շատ հեռու։
Հունական հանրային հեռուստաընկերությունն արդեն տեղի ունեցածն անվանել է ազգային ողբերգություն։ Տեղի իշխանություններն արտակարգ դրություն են մտցրել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ, այդ թվում նաև ՝ ինքնաթիռներով և ուղղաթիռներով։
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ իրավիճակը դուրս է եկել հսկողությունից։ Իշխանություններն արդեն խոստովանել են, որ հույները միայն չեն կարող մարել հրդեհը, խնդրել են օգնություն այլ երկրներից։
Հունաստանի գլխավոր խորհրդանիշը՝ Ակրոպոլիսը, ծխով է պատվել, մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարված։ Բնական տարերքը շրջապատել է Ատիկան այն բանից հետո, երբ տարածաշրջանում անոմալ շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին ջերմաստիճանը հասնում է 40 աստիճանի։ Ափամերձ գոտուց մարդկանց տեղահանել են ջրով:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում