Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար
Հունաստանի Ատտիկա և մյուս շրջաններում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիների համար Հունաստանում Հայաստանի դեսպանությունում գործում է թեժ գիծ: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
«Զոհերի կամ վիրավորների վերաբերյալ տեղեկություն ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել (+30) 2106831130 կամ (+30) 6989479827 հեռախոսահամարներով»,-ասված է գրառման մեջ:
Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների և 69 հոսպիտալացվածների մասին:
ERT-ի տեղեկություններով՝ տուժածներից շատերը գտնվում են օրհասական վիճակում: Փրկարարական ծառայությունների և ձկնորսների կողմից ավելի քան 700 մարդ է փրկվել լողափերից, ուր մարդիկ փախել էին կրակից:
Ինչպես հաղորդել է հեռուստաալիքը, հուլիսի 24-ի առավոտվա դեմ հրդեհների մեծ մասը հաջողվել է վերցնել հսկողության տակ: Սաստիկ քամին հանդարտվել է, որը վերջին օրերին նպաստում էր կրակի տարածմանը: Կրակի մարմանը գործի են դրված հրշեջ ինքնաթիռներ և ուղղաթիռներ:
Հունաստանում հուլիսի սկզբից շոգ եղանակ է հաստատվել, վերջին օրերին օդի ջերմաստիճանը հասնում է 38 - 40 աստիճանի: Հուլիսի 23-ին Աթենքի շուրջը միանգամից հրդեհի մի քանի օջախ է բռնկել: Հունաստանի իշխանություններն արդեն օգնություն են խնդրել այլ երկրներից՝ տարերքի դեմն առնելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում