Քանյե Ուեսթը նորից հիվանդանոցում էր
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հիվանդացել է, նրա մոտ գրիպի ծանր տեսակն է, ինչի հետևանքով վատացել է։ Լենտա.ռու-ն, հղում անելով TMZ-ին, գրում է, որ երգիչը վախեցել է իր առողջության համար, և կինը՝ Քիմ Քարդաշյանը, տեղափոխել է նրան հիվանդանոց։
Նրանք ոչ շատ երկար մնացել են հիվանդանոցում, այնուհետև վերադարձել են տուն։ Ավելի վաղ Քանյե Ուեսթը Թվիթերում գրել էր, որ հաճախ է գլխացավեր ունենում սինուսիտի պատճառով։
Աղբյուրը հիշեցնում է, որ 2016 թվականի նոյեմբերին Ք.Ուեսթին բժիշկները տեղափոխվել էին հիվանդանոց։ Իրավապահները հայտնել էին, որ նա հրաժարվել էր գնալ հիվանդանոց, ոստիկանները ստիպված ձեռնաշղթաներ էին հագցրել նրան։ Նա հոսպիտալացվել էր։ Մինչ այդ հետաձգել էր 21 համերգ։
Մի քանի «Գրեմմի» մրցանակի արժանացած երգիչը հունիսին թողարկել էր նոր նոր՝ Ye ալբոմը։