Ուժեղ կարկուտը վնասել է Ախալքալաքի 14 գյուղերի դաշտեր
Ջավախքի Ախալքալաքի շրջանում հուլիսի 20-ի երեկոյան տեղած ուժեղ կարկուտը վնասել է 14 գյուղերի գյուղատնտեսական ցանքեր: Jnews-ի հաղորդմամբ, նախնական տվյալներով, ամենից շատ տուժել են Մուրջախեթ, Աբուլ և Խոսպիո գյուղերի բնակիչները:
Կարկուտն ամբողջովին ոչնչացրել է դաշտերը, շատ դեպքերում դրանք անհնար է վերականգնել: Ծաղկող դաշտերից միայն մնացել են ցողունները, որոնք շուտով ամբողջությամբ կչորանան:
Տարբեր պատճառներով շատ ֆերմերները չեն ապահովագրել իրենց դաշտերը:
Տեղական իշխանության ղեկավարներն այցելել են կարկտահարված դաշտեր: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նրանք ստեղծել են հանձնաժողովներ և դրանք ուղարկել երկու ուղղություններով:
«Ես արդեն տեղեկացրել եմ նահանգապետարան, գյուղատնտեսության նախարարություն, տեսնենք, թե ինչ կասեն: Բայց մտածել, թե նրանք պարտավոր են օգնել, այդպես չէ: Նրանք արդեն իսկ տրամադրել են գումարներն ապահովագրական ընկերություններին: Իսկ այն, ինչ մեզնից կախված է, մենք կանենք»,- ասել է Յուրիկ Ունանյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա