Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԻՆ
Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ Աթենքի արվարձաններում բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Տուժել է առնվազն 156 մարդ: Ավելի վաղ Հունաստանի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Դիմիտրիս Ձանակոպուլոսը հայտնել էր տվյալներ 20 զոհվածների և 69 հոսպիտալացվածների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար
- Հունաստանի իշխանություններն օգնություն են խնդրում
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան