Արա Բաբլոյանը ցավակցել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Նիկոլաոս Վուցիսին: Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացանք Հունաստանի Աթիկա շրջանում անտառային հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին:
Մեր զորակցությունն ենք հայտնում Հունաստանի եղբայրական ժողովրդին՝ կիսելով զոհերի հարազատների վիշտը, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում:
Հարակից հրապարակումներ`
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոսին
- Հունաստանում հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան. ԱԻՆ
- Հունաստանում ՀՀ դեսպանությունում գործում է թեժ գիծ հրդեհներից տուժած ՀՀ քաղաքացիների համար
- Հունաստանի իշխանություններն օգնություն են խնդրում