Փաստաբան. Վաչագան Ղազարյանն ազատության մեջ է
ՀՀ երրորդ նախագահի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն վճարել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ սահմանված 1 մլրդ դրամ գրավի գումարը: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշեցնենք, որ խափանման միջոցը փոխելու համար դատարանը պահանջել էր 1 մլրդ դրամ գրավ վճարել:
«Գրավը վճարված է, պարոն Ղազարյանն ազատության մեջ է, թե ով է վճարել գրավի գումարը, այս պահին տեղեկություն տալ չեմ կարող»,-Panorama.am-ին հետ զրույցում ասաց Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը:
ԱԱԾ պաշտոնական հայտարարության համաձայն, Վ. Ղազարյանը մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Վաչագան Ղազարյանը կարող է գրավի դիմաց ազատ արձակվել
- Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
- Վաչագան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել
- Վաչագան Ղազարյանը ձերբակալվել է
- ԱԱԾ. Բերման է ենթարկվել Վաչագան Ղազարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան