Կլինեմ Գորիսի պետհամալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար. ԿԳ նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հուլիսի 26-ին կմկնի Գորիս՝ Գորիսի պետական համալսարանում առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար։ Այս մասին նա տեղեկացրել ֆեյսբուքի իր էջում։
Գրառման մեջ, մասնավորապես, նշված է.
«Գորիսի պետական համալսարանի հարգելի դասախոսներ, հուլիսի 26-ին ժամը 17:00-ին կլինեմ Գորիսի պետական համալսարանում՝ առկա խնդիրները քննարկելու և լուծումներ գտնելու համար: Քանի որ եղել են բաց և փակ նամակներ պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողներից, նրանց նույնպես հրավիրում եմ հանդիպման: Կհանդիպենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան