Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Էջմիածնի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ներառված էր Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցը։ Ավագանու ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու հարցին։
Հարցը զեկուցեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:
«Շրջանառվում էր, որ այս նախագծով խախտվում է անձի անմեղության կանխավարկածը։ Որպես իրավաբան՝ համաձայն չեմ, որովհետև թե պատվավոր քաղաքացու կոչման շնորհումը, թե դրանից զրկումը իրավական հետևանքներ չեն ենթադրում և իրավական հետևանքներ չեն առաջացնում: Հարցը, կարծում եմ, բացառապես բարոյական հարթության մեջ է»,- ասաց Դ. Գասպարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը ցանկանում էր ֆեյսբուքյան քվեարկության միջոցով պարզել՝ արդյոք քաղաքացիները կողմ են Մանվել Գրիգորյանը զրկվի Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից, թե ոչ։
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորված է։ Նրանք մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ֆեյսբուքյան հարցում՝ զրկե՞լ, թե ոչ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
- Մանվել Գիգորյանի փաստաբանները կդիմեն վճռաբեկ դատարան
- Մանվել Գրիգորյանի եղբոր որդին հայտարարել է հրաժարականի մտադրության մասին
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին սպառնացողը զղջում է
- Քննչական կոմիտեն՝ Մանվել Գրիգորյանի տնից գողության մասին
- ՀՔԾ. Մանվել Գրիգորյանի կինը ձերբակալվել է
- Ձերբակալման հենց առաջին օրը այցելել եմ Մանվել Գրիգորյանին. Արման Թաթոյան
- Մանվել Գրիգորյանի Արցախի տանից հայտնաբերվել է հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ. ԱԱԾ
- Մանվել Գրիգորյանի կնոջը ձերբակալելու որոշում է կայացվել
- Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
- Մանվել Գրիգորյանի փաստաբանին «Ֆեյսբուք»-ով սպանության սպառնալիք ուղարկած քաղաքացին բացատրություն է տվել
- Մանվել Գրիգորյան. Ես հավատում եմ արդարադատությանը
- Փաստաբանը վարչապետին կոչ արեց հրապարակային ներողություն խնդրել Մանվել Գրիգորյանից
- ՀՔԾ-ն դիմում է քաղաքացիներին՝ Մանվել Գրիգորյանի քրգործով
- ՀՔԾ. Դաշկեսանում Մանվել Գրիգորյանի տանը ևս «Զինվորի բաժին» գրությամբ մեծ քանակությամբ սնունդ ու իրեր են գտել
- Մանվել Գրիգորյանը իր կոռուպցիոն դրսևորումներով այս երկրի առաջին 100-յակի մեջ էլ չի. ԱԺ պատգամավոր
- Կնյազ Սարոյան. Մանվել Գրիգորյանը չի օգտվում ծառայողական բջջային հեռախոսից
- Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ նախագահի պաշտոնի հավակնորդների թվում է. «Ժամանակ»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին