Հասարակություն 12:09 24/07/2018 Հայաստան

Հայաստանի բնակչությանը խաբում են տեխնիկական աղով

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում զգալի նվազել է աղի արտադրությունը: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-մայիսին արտադրվել է  8,2 տոննա աղ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  35.7%-ով:

Աղի արտադրության կրճատման պատճառների մասին Panorama.am-ը զրուցել է Հայաստանում աղ արտադրող միակ ձեռնարկության՝ «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արեգ Ղուկասյանի հետ:

Նրա խոսքով՝ վերջին ամիսներին կրճատվել են ինչպես  աղի արտադրության, այնպես էլ իրացման ծավալները: Պատճառն, ըստ նրա, Հայաստան ներկրվող տեխնիկական աղն է, որը հանրապետությունում իրացվում է  որպես կերակրի աղ:

«Մեր տվյալներով, Հայաստան ներկրվող տեխնիկական աղը յոդացված չէ, իսկ կառավարության որոշմամբ ագելված է մեր երկրում օգտագործել  ոչ յոդացված աղ, ավելին, տեխնիկական աղը պիտանի չէ սննդի մեջ օգտագործելու համար, մինչդեռ այն՝ հատկապես  Հայաստանի  գյուղերում, վաճառվում է որպես կերակրի աղ: Բնականաբար,  հայկական աղի արտադրության և իրացման ծավալները պետք է  նվազեին»,- ասում է կոմբինատի ղեկավարը՝ հավելելով, որ 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է  ներմուծվել 2850 տոննա աղ, որից 1550 տոննան եղել է տեխնիկական և արդյունաբերական:

Այն հիմնականում  ներկրվում է Իրանից:

Արեգ Ղուկասյանը նշում է, որ կարևորը ոչ թե ծավալների նվազումն է, այլ այն, որ այսօր ազգաբնակչությունն օգտագործում է առողջության համար վտանգավոր աղ:

«Կարծում եմ, որ դա Հայաստանի ազգաբնակչությանը սպառնացող դանդաղ գործունեության ռումբ է: Մենք պարբերաբար ստանում ենք շուկայում վաճառվող ներկրված աղի նմուշները, որոնց փորձաքննությունն ուղղակի սարսափեցնում է: Դրանց քիմիական բաղադրությունը չի համապատասխանում  մեր օրենքի պահանջներին, և ընդհանրապես իրավունք չկա տվյալ աղն օգտագործել սննդի մեջ»,- ասում է կոմբինատի ղեկավարը:

Ըստ նրա՝  ներկրված տեխնիկական աղը հիմնականում սպառվում է մարզերում, իրենց ունեցած տվյալները ևս փաստում են, որ  մարդիկ շրջում են գյուղերով և գյուղացիներին կերակրի աղի փոխարեն տեխնիկական աղ են առաջարկում. «Այն համեմատած ավելի էժան է, բնականաբար, գյուղացին տվյալ աղը գնում է և օգտագործում  հացի, ուտելիքի, պահածոնների մեջ: Ի դեպ, այն առանց մակնշման է վաճառվում  ու վստահ եմ, որ եթե մարդիկ իմանան՝  իրենց առաջարկվող աղը տեխնիկական է կամ արդյունաբարական, չեն գնի»: 

Նշենք, որ կառավարության  որոշման համաձայն, ՀՀ-ում արտադրվող և բնակչության սննդում օգտագործվող կերակրի աղը պարտադիր պետք է յոդացվի, քանի որ  սննդում յոդի անբավարարությունն առաջացնում է առողջական բազմաթիվ խնդիրներ՝ վահանաձև գեղձի գերաճ, ֆիզիկական և մտավոր թերզարգացում, բնածին արատներ, հղիության ընդհատումներ: 2004 թվականից սկսած Հայստանում կերակրի աղն ամբողջությամբ յոդացվում է:

Արեգ Ղուկասյանի խոսքով՝  իրենց ոչ թե մտահոգում է ներկրման փաստը, քանի որ հայկական աղն իր  որակով կարող է մրցակցել  ցանկացած երկրի արտադրության աղի հետ, այլ այն, որ ՀՀ է ներմուծվում տեխնիկական աղ, որը հետո վաճառվում է կերակրի աղի փոխարեն:

«Սա առաջին հերթին ազգաբնակչության պարենային անվտանգության հարց է,  երկրորդ՝ հարկահավաքության ոլորտում խնդիրներ է առաջացնում, քանի որ այդ աղը մաքսազերծվում է 48 դրամով, իսկ դրա համար ավելի քիչ հարկեր են վճարում, երրորդ՝ սա համարում եմ ազգային անվտանգության հարց: Կարծում եմ, որ այս հարցը պետք է քննության առնվի պետական ատյանների կողմից և չթույլատրվի տեխնիկական աղի վաճառքը կերակրի աղի փոխարեն»,- նշում է կոմբինատի տնօրենը:

Նշենք, որ կոմբինատը նույնպես արտադրում է տեխնիկական աղ, որն օգտագործվում է ճանապարհների սառույցի հալեցման համար, քիմիական գործարաններում և արժե  ընդամենը 30 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Արեգ Ղուկասյանը համոզված է, որ Հայաստանում ներկայումս  տեխնիկական աղի պահանջարկ չկա՝ հատկապես, որ այս տարվա ձմեռը ձնառատ չէր:

«Ես ուղղակի ուզում եմ նշել, որ այս հարցը բիզնես շահերից ելնելով չէ, որ բարձրացնում եմ, ցանկացած մարդ կարող է աղ ներկրել, ազատ մրցակցային շուկայական հարաբերություններ են, մենք հանգիստ կարող ենք մրցակցել ցանկացած երկրի արտադրած աղի հետ: Հայկական աղի որակը բավականին բարձր է, այն սերտիֆիկացում է անցել Շվեյցարիայում  և այն կարող ենք վաճառել նաև այնտեղ: Ունենալով այդպիսի որակի աղ և օգտագործել տեխնիկական աղ սննդամթերքում, կարծում եմ, որ անթույլատրելի է: Այն վտանգավոր է մեր ազգաբնակչության առողջության համար»,- նշում է Արեգ Ղուկասյանը՝ հավելելով, որ այդ աղն օգտագործելու պահին կարող է ոչինչ  չպատահել, բայց ժամանակի ընթացքում այն անպայման առողջական խնդիրներ կառաջացնի: 

Այսպիսով, աղի կոմբինատի տնօրենը դիմում է պետական մարմիններին՝  Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը, Պետական եկամուտների կոմիտեին, Առողջապահության նախարարությանը, Ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի ուսումնասիրություն իրականացնեն աղի շուկայում և կանխարգելեն հնարավոր բացասական զարգացումները:

Հ.Գ.
Նշենք, որ ավելի ուշ ՍԱՊԾ-ից Panorama.am-ին հայտնեցին, որ  այս հրապարակումը գրանցել են որպես ահազանգ և ընթացք տվել։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բալետային թատերախմբի հյուրախաղերն Իտալիայում բացառիկ են ու պատմական. Ռոնա Ահարոնյան
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  բալետային խումբը հյուրախաղերով Իտալիա է հրավիրվել շվերյցարական...
Աղբյուր` Panorama.am
14:38
Բրիտանուհին ուշքի է եկել ինսուլտից հետո և սկսել խոսել իտալերեն
Բրիտանուհին ինսուլտից հետո արթնացել է և խոսել իտալերեն։ Արտառոց դեպքի մասին գրում է  Mirror-ը։ Լոնդոնցի Ալթեա Բրայդենը պնդում է, որ...
Աղբյուր` Panorama.am
14:02
Christie's աճուրդի վաճառքը 2024 թվականին նվազել է 16 տոկոսով
Christie's-ի գործադիր տնօրեն Գիյոմ Սերուտին ասել է, որ աճուրդային տան ընդհանուր վաճառքը 2024 թվականին կկազմի 4,2 միլիարդ դոլար՝ 16 տոկոսով...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սա լկտի սուտ է. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄանդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Արցախը հանձել է Նիկոլ Փաշինյանը և վերջ։ Նիկոլը հերթական անհեթեթությունն ու սուտն է ասել,...
Աղբյուր` Panorama.am
13:42
Քաղաքական մեկնաբան. Փաշինյանը շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը»
«Վարչապետ Փաշինյանն իհարկե շարունակում է տեղեկատվա-քարոզչական «ժանգլյորությունը», որի հերթական դրսևորումը Լեռնային Ղարաբաղի...
Աղբյուր` Panorama.am
13:38
Անի Քոչար. Այս տարի կյանքս լրիվ կինո էր, ես էլ լրիվ կինոյի աղջիկը
«Այս տարին ինձ համար շատ կորուստների տարի եղավ, թե՛ մարդկային, թե՛ նյութական և թե՛ առողջական: Բայց ի վերջո շատ բան ինձ հաջողվեց փրկել,...
Աղբյուր` Panorama.am
13:26
Անուշ Պողոսյան. Ստելը նորաձև է
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի դեկտեմբերի 13-ին Ազգային ժողովում, երբ քննարկվում էր...
Աղբյուր` Panorama.am
13:23
Արտառոց դեպք՝ Երևանում․ դուստրը նկատել է, որ իր հայրիկի գերեզմանի հողաթումբը չկա
 Երևանի բնակիչ Գոհար Սարգսյանն ահազանգել է՝ իր հայրիկի գերեզմանի տարածքի մի մասում կատարված ապօրինի շինարարություն է իրականացվում։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}