ԸՕ բարեփոխումների շուրջ ՀՀԿ-ի 4 առաջարկներն ընդունվեցին, 2-ի շուրջ վերպահումներ կան
Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի քննարկումների արդյունքում ՀՀԿ-ի ներկայացրած 6 առաջարկներից 4-ը միաձայն ընդունվեցին, 2-ի շուրջ քաղաքական ուժեր հանդես եկան վերապահմամբ, սակայն չմերժեցին։
խորհրդարանականները աջակցություն հայտնեցին նաև այն առաջարկներին, որոնք տեխնիկապես իրականացնելու վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։ Ներկաները պայմանավորվեցին՝ եթե կառավարությունն ասի, որ հնարավոր չէ դրանք կյանքի կոչել,
առաջարկները Ընտրական օրենսգրքում չեն ընդգրկվի։
Հանրապետականի առաջին առաջարկը վերաբերում էր քվեարկության ավարտից հետո ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորման մեջ առկա տվյալների համադրմանը և անհամապատասխանություն ի հայտ գալու դեպքում դրանք ուսումնասիրելուն։
Նշենք, որ այս առաջարկի ներդրմանը կողմ էր բացառապես ՀՀԿ-ն: Տեսնելով, որ քաղաքական մյուս ուժերի կողմից այս առաջարկին, ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանն ասաց. «Շատ տարօրինակ է, որ «այո» ասող չկա։ Երբ անցած անգամ սա քննարկում էինք, բոլորն ասում էին՝ այո, տեսնենք տեխնիկապես հնարավոր է, թե ոչ»։
«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք հիմա էլ են պնդում, որ եթե առաջարկը տեխնիկապես հնարավոր է, «այո» կասեն։ «Եթե գնալու ենք իլյուզիաների ճանապարհով, այսինքն՝ տեխնիկապես հնարավոր չէ, բայց ասելու ենք «այո», տեխնիկապես պետք է հասկանանք՝ «այո» է, թե տեխնիկապես հնարավոր չէ, բայց «այո» է։
Դավիթ Հարությունյանը վերջին հաշվով կարողացավ համոզել «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկին «այո» ասել:
«Բրավո, պարո՛ն Հարությունյան, լավ կարողանում եք համոզել: Այս հարցում կա կոնսենսուս»,- նկատեց ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ-ի երկրորդ առաջարկը վերաբերում էր կրկնաքվեարկությունների բացառմանը, որը կկատարվի տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումը միայն նույնականացման քարտերի միջոցով կատարելու պարագայում:
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ գաղափարը փայլուն է, բայց արտահերթ ընտրությունների ժամկետները սեղմ են և առաջարկը հնարավոր չէ իրականացնել ժամկետների պայմաններում: «Եկեք գրենք՝ «հնարավոր է», սպասենք կառավարության պատասխանին»,- ասաց Ռուստամյանը:
ՀՀԿ 3-րդ առաջարկը ևս կոնսենսուսով ընդունվեց:
Ինչ վրաբերում է ՀՀԿ 4-րդ առաջարկին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ նախատեսել քվեաթերթիկների լրացուցիչ տպաքանակներ, որոնք մշտապես պետք է գտնվեն խցիկում, ընդունվեց առանց առարկության:
Ը նտրատեղամասերից քվեարկության ընթացքի և արդյունքների ամփոփման ընթացքի տեսանկարահանմանը վերաբերող առաջարկը՝ թվով հինգերորդը, ևս միաձայն ընդունվեց:
6-րդ առաջարկն ընդունվեց վերապահմամբ։ Այն վերաբերում էր հետևյալին. բացի ընտրողների գրանցումից՝ նախատեսել նաև քվեարկության իրականացում սարքերի միջոցով՝ ապահովելով քվեաթերթիկ տպելը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը դժգոհություն հայտնեց, ասաց, որ բոլոր առաջարկներն էլ հնարավոր է իրականացնել, բայց կան ժամկետներ և դրանք պետք է դիտարկել ժամկետներում տեղավորվելու համատեքստում:
«Մենք ԸՕ-ում չենք գրի մի բան, որը տեխնիկապես հնարավոր չլինի լուծել, չենք
ներառի»,- նշեց Ռուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը նախապես չի ներկայացնելու կառավարության իր կազմը. Զոհրաբյան
- Եթե որակյալ բանավեճեր չլինեն, կաբինետի նախնական հրապարակումը ոչինչ չի տալու. Սպարտակ Սեյրանյան
- Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը. ՀՀԿ պատգամավոր