Էկվադորը քննարկում է Ասանժին Բրիտանիային հանձնելու հարցը
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն, ով ներկայումս պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայում է, բանակցում է այդ երկրի ներկայացուցիչների հետ «Վիքիլիքսի» հիմնադիր Ջուլիան Ասանժին բրիտանական ոստիկանությանը հանձնելու պայմանների շուրջ: Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է բրիտանական The Independent-ը:
Թերթի տվյալներով, Էկվադորի իշխանությունները շատ մոտ են նրան, որ արտաքսեն Ասանժին իրենց լոնդոնյան դիվանագիտական ներկայացուցչությունից: Էկվադորի արտգործնախարարի տեղակալ Անդրես Տերանը նշել է, որ Մորենոն բանակցությունների ընթացքում պաշտոնապես չի քննարկի Ասանժի շուրջ ստեղծված իրավիճակը, քննարկումը կլինի ավելի ցածր մակարդակում: Նա նաև հավելել է, որ Ասանժի շուրջ բանակցությունները դեռ չեն հասել եզրափակիչ փուլին: Տերանի խոսքով, բրիտանական իշխանությունների ցանկացած որոշում ընդունվելու է Էկվադորի օրենսդրությանը և միջազգային իրավունքին համապատասխան:
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
- ԶԼՄ-ներ. Ասանժը հայտնել է պայմանները, որոնց դեպքում կբացահայտի ԿՀՎ հաքերային գաղտնիքները
- Ջուլիան Ասանժ. Գրաքննության միջոցով Թուրքիայում փորձում են կանխել Հայոց ցեղասպանության թեմայի տարածումը (տեսանյութ)
- Ասանժ. Եթե ես էքստրադիցիայի ենթարկվեմ ԱՄՆ, ապա ինձ կսպառնա մահապատիժ
- Ասանժ. WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերը պահպանվում են 100 մարդու մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան