Ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը նախապես չի ներկայացնելու կառավարության իր կազմը. Զոհրաբյան
«Ես սկզբունքորեն դեմ չեմ, որ քաղաքական ուժերը գնան ընտրապայքարի՝ ներկայացնելով, թե ովքեր են լինելու իրենց արտգործնախարարը, պաշտպանության և մշակույթի նախարարները, բայց եթե պետք է այս դրույթն օրենքում ամրագրենք, բայց չկիրառվի, չի՞ նշանակում, որ կույրաղիքի էֆեկտ է ունենում»,- խորհրդարանական քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի առաջարկը:
«Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում է կառավարության կազմը, շահեկան վիճակում է հայտնվում է քաղաքական մյուս ուժերի նկատմամբ, ովքեր ասում են՝ դուք դեռ մեզ ընտրեք, հետո կասենք: Ինչո՞ւ չթողնել, որ գնա բնական սելեկցիա: Օրենքով ամրագրելը միևնույն էոչինչ չի տալու, որովհետև գրեթե վստահ եմ, որ ընտրապայքարին մասնակցող ուժերի 90 տոկոսը չի ներկայացնելու ստվերային կաբինետ, որովհետև չի ունենալու այդքան կադրային ռեսուրս, կադրային բանկ։ Սա մեր տեսակետն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն իր հերթին նկատեց, որ եթե առաջարկը չընդունվի, ապա կուսակցությունները հանրությանը կներկայանան քաղաքական որոշումներ ընդունելու ունակությամբ չօժտված կառույցներով, ինչն անթույլատրելի է:
«Չի կարելի ընտրողին մոլորեցնել: Եթե խոստում ես տալիս, ապա պետք է ասես, թե ով կստանձնի պատասխանատվությունը»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Եթե որակյալ բանավեճեր չլինեն, կաբինետի նախնական հրապարակումը ոչինչ չի տալու. Սպարտակ Սեյրանյան
- Կուսակցությունը դառնում է ավելի պատասխանատու, երբ հրապարակում է կառավարության կազմը. ՀՀԿ պատգամավոր
- Առաջարկ. Ընտրություններին մասնակցող ուժերը նախապես ներկայացնեն ապագա կառավարության կազմը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան