Առաջարկ. Ընտրություններին մասնակցող ուժերը նախապես ներկայացնեն ապագա կառավարության կազմը
Հանրապետական խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն այսօր ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի շուրջ առաջարկ ներկայացրեց՝ ավելացնել դրույթ, որի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու քաղաքական հայտ ներկայացրած բոլոր ուժերը նախապես ներկայացնեն իրենց ապագա կառավարության կազմը։
Նա համոզմունք հայտնեց, որ իր կողմից առաջարկվող մոդելը նպաստելու է Հայաստանում ընտրական գործընթացի բարելավմանը և կանխատեսելի քաղաքական համակարգ ունենալուն։
Թե ինչով է իր առաջարկը կարևոր՝ Խոսրով Հարությունյանը բացատրեց՝ լրատվամիջոցների համար իրական հնարավորություն է ստեղծվում կազմակերպելու նախընտրական առարկայական բանավեճեր տարբեր կուսակցությունների, և ապագա պոտենցիալ բոլոր նախարարների միջև՝ շատ կոնկրետ և շատ առարկայական թեմաներով։ Հանրությունն իր հերթին ավելի հեշտ և ավելի արագ է գնահատում տվյալ քաղաքական թիմերի խոստումների իրականացման հավանականությունը՝ նախապես հետևելով հեռուստաբանավեճերին:
«Արդյոք սա ենթադրո՞ւմ է, որ այն կուսակցությունը, որ չի ցանկանում հրապարակել իր կառավարության կազմը, պետք է զրկվի մասնակցելու իրավունքից: Բացարձակ ոչ: Ուղղակի հանրությունը կփաստի, որ այդ կուսակցությունը որևէ պարագայում չի կարող հավակնել ազդեցիկ կուսակցության դերակատարմանը»,-նշեց ՀՀԿ ներկայացուցիչը։
Խոսրով Հարությունյանը շեշտեց, որ իր առաջարկն ունի հավելյալ «էֆեկտներ», որոնցից մեկը թույլ կտա քաղաքական գործընթացներին մասնակից դարձնել քաղաքական, քաղաքացիական, հոգևոր և այլ ոլորտների ներուժը՝ Հայաստանի քաղաքական համակարգը դարձնելով ավելի կանխատեսելի:
Հարակից հրապարակումներ`
- Եթե ուզում ենք ունենալ ԸՕ, պետք է մեկ գործ անենք. Նաիրա Զոհրաբյան
- Արտախորհրդարանական ուժերը պատրաստ են մասնակցելու ԸՕ-ի շուրջ քննարկումներին
- Արփինե Հովհաննիսյան. Պատրաստ ենք մասնակցել ԸՕ փոփոխություններին
- ԸՕ քննարկումների ժամանակ բոլորն էլ ինչ-որ բան պետք է ասեն. քաղաքագետ
- Դավիթ Հարությունյանը կհամակարգի ԸՕ բարեփոխումների խորհրդարանական աշխատանքային խմբի առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները
- Վարչապետը որոշում է ստորագրել ԸՕ բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան