Ռոնալդուի բժշկական թեստը զարմացրել է բժիշկներին
Թունիսյան «Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի ներկայիս ֆիզիկական վիճակը կարելի է համեմատել 20-ամյա մարդու առողջության հետ։ Լենտա.ռու-ի հաղորդամբ, այս մասին Թվիթերում գրել է լրագրող Մատտեո Բոնետտին։
Բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Ռոնալդուի օրգանիզում ընդամենը 7 տոկոս ճարպ կա, չնայած միջինում այդ ցուցանիշը լինում է 10-11 տոկոս։ Բացի այդ, հարձակվողը կիսով չափ ծածկված է եղել մկաններով՝ միջինը 46 տոկոս ցուցանիշներով։ Աշխարհի առաջնությունում 33-ամյա պորտուգալացին վազել է 34 կիլոմետր:
Ռոնալդուն հուլիսի 10-ին մադրիդյան «Ռեալից» տեղափոխվել է «Յուվենտուս»։ Իտալական ակումբը նրա համար վճարել է 100 միլիոն եվրո։ Նա «Յուվենտուսի» կազմում առաջին անգամ կխաղա օգոստոսի 12-ին։
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում սկսել են վաճառել Ռոնալդուի նկարով զուգարանի թուղթ
- Ռոնալդուն հունական հյուրանոցի աշխատակիցներին 20 հազար եվրո թեյավճար է թողել
- Իտալիայում Ռոնալդուի պատվին ուտեստ են անվանակոչել
- Յուվենտուսը հաղթանակների սովոր հրաշալի մարզիչ ունի. Ռոնալդու
- «Յուվենտուսը» մեկ օրում 55 միլիոն եվրոյի՝ Ռոնալդուի անունով մարզաշապիկ է վաճառել
- Իսպանիան հիշեցրել է Ռոնալդուին Իտալիայում ձերբակալության վտանգի մասին
- «Ռեալը» մտադիր է Ռոնալդուի փոխարեն երկու խաղացող գնել
- Իտալացի բանվորները գործադուլ են հայտարարել Ռոնալդուի տրանսֆերի պատճառով
- Ռոնալդուն բացատրել է «Ռեալից» «Յուվենտուս» տեղափոխվելու իր որոշումը
- Ռոնալդուն տեղափոխվել է «Յուվենտուս»