«Ֆեյսբուքը» հեռացրել է Ռուբենսի և Բրեյգելի նկարները մերկ կերպարների պատճառով
Ֆլամանդիայի զբոսաշրջության հարցերով խորհրդի ներկայացուցիչները ցնցված են «Ֆեյսբուքում» գրաքննությունից։ Սոցիալական կայքը հեռացրել է հայտնի նկարիչներ Ռուբենսի, վան Էյքի, Բրեյգելի կտավներն այն պատճառով, որ նկարներում ներկայացված է մերկ մարմին։
Վեստի.ռու-ն, հղում անելով VRT-ին, գրում է, որ նման տարօրինակ սահմանափակումների պատճառով բելգիացի պաշտոնյաները չեն կարողանում գովազդել գեղանկարչությանը նվիրված ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ։
Տեղի խորհրդի ներկակյացուցիչները պաշտոնական նամակ են ուղարկել «Ֆեյսբուքի» հիմնադիր Մարկ Ցուկերբերգին՝ խնդրելով վեանայել քաղաքականությունը։ Դեռևս պատասխան չեն ստացել։