ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա լավագույն ֆուտբոլիստ կոչման հավակնորդներին
ՖԻՖԱ-ն ներկայացրել է տարվա ֆուտբոլիստի կոչման 10 հավակնորդի։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին համապատասխան տեղեկատվությունը կազմակերպության պաշտոնական Թվիթերում է։
Հավակնորդների ցուցակում են՝ Քրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա), Քևին դե Բրեյնե (Բելգիա), Անտուան Գրիզման (Ֆրանսիա), Էդեն Ազար (Բելգիա), Հարրի Քեյն (Անգլիա), Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Լիոնել Մեսսի (Արգենտինա), Լուկա Մոդրիչ (Խորվաթիա), Մուհամեդ Սալահ (Եգիպտոս), Ռաֆայել Վարան (Ֆրանսիա)։
Խաղացողներն ընտրվել են՝ հաշվի առնելով նրանց ելույթները 2017 թվականի հուլիսի 3-ից 2018 թվականի հուլիսի 15-ը ընկած ժամանակահատվածը։
ՖԻՖԱ-ի մրցանակների հանձնման արարողությունը կկայանա սեպտեմբերի 24-ին Լոնդոնում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան