Բիթքոինի փոխարժեքն աճել է
Աշխարհում ամենատարածված խոշորագույն թվային արժույթի (կրիպտոարժույթ)՝ բիթքոինի փոխարժեքն աճել է, ըստ աճուրդի տվյալների և վերլուծաբանների մեկնաբանությունների՝ վերջին ամիսների ընթացքում արձանագրված անկումը նվազել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Coinmarketcap-ի տվյալներով՝ բիթքոինի փոխարժեքն աճել է 3,8%-ով՝ կազմելով 7,948 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինն աճել է 3,53%-ով՝ հասնելով 7,956 հազար դոլարի:
Ինչ վերաբերում է այլ թվային արժույթներին, ապա դրանց փոխարժեքը նվազել է: Մասնավորապես, Ethereum-ի փոխարժեքը նվազել է 1,03%-ով և կազմել 463,05 դոլար, Ripple-ի փոխարժեքը նվազել է 2,59%-ով և կազմել 0,448 դոլար, Bitcoin Cash-ն էլ նվազել է 2,02%-ով ՝ հասնելով 805,44 դոլարի:
Աղբյուրի համաձայն՝ կրիպտոարժույթի շուկայի կապիտալիզացիան այս պահին կազմում է 290,1 մլրդ դոլար: Բիթքոինին բաժին է ընկնում ամբողջ շուկայի մոտ 47 տոկոսը: