144 ընտանիք է մասնակցում «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլին
Ծաղկաձորում մեկնարկել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթի եզրափակիչ փուլը:
Նախարարությունից հայտնում են, որ եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 10 մարզերը, Երևան քաղաքը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող 144 ընտանիքներ:
Եզրափակիչ փուլի մրցումները սկսվել են խաղային փոխանցավազք (30 մ) և հեռացատկ տեղից մրցաձևերով: Վաղը պայքարի դուրս կգան «Լավագույն մարզական ընտանիք-2018» մրցույթին մասնակցող ընտանիքի կազմում հաշմանդամություն ունեցող անձ ունեցող ընտանիքները:
Ըստ աղբյուրի, մրցույթի փակման և հաղթողների ու մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան