ԱԳՆ. Չհանձնված դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր
ՀՀ օրենսդրության համաձայն պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագրերը պետք է հանձնեն ՀՀ արտաքին գործերի նախարարություն։ Այս մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ արձագանքելով ԶԼՄ-ների նախկին պաշտոնյաների կողմից դիվանագիտական անձնագրեր կրելու իրավասության վերաբերյալ հարցումներին:
«Մենք այդ մասին տեղեկացրել ենք համապատասխան պետական մարմիններին և շահագրգիռ անձանց։ Հաշվի առնելով, որ ոչ բոլորն են հանձնել իրենց անձնագրերը, հորդորում ենք այդ գործընթացնիրականացնել մինչև ս․թ․ հուլիսի 31-ը՝ որից հետո չհանձնված, ինչպես նաև կորած դիվանագիտական անձնագրերը կհայտարարվեն անվավեր»,-հայտարարել է Բալայանը:
«Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է.
Հոդված 48. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրվող` անձը հաստատող փաստաթուղթ է, որը հաստատում է, որ դրա կրողը դիվանագետ կամ, սույն օրենքի 49-րդ հոդվածի համաձայն, դրա կրելու իրավունքն ունեցող անձ է:
Հոդված 49. Դիվանագիտական անձնագիր կրելու իրավունք ունեցող անձինք
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական անձնագրեր տրվում են Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, Ամենայն Հայոց կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի անդամներին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին, Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող հանձնաժողովների (խորհուրդների) նախագահներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին), դիվանագետներին, սույն օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասում նշված ներկայացուցիչներին և ներկայացուցչության համապատասխան աշխատակիցներին, իսկ առանձին դեպքերում` այլ անձանց` Հայաստանի Հանրապետության Նախագահի թույլտվությամբ:
2. Դիվանագիտական անձնագրեր են տրվում նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի ընտանիքի անդամներին:
Դիվանագիտական անձնագրեր տրվում են օտարերկրյա պետություն դիվանագիտական ծառայության մեկնած դիվանագետի ամուսնուն, ինչպես նաև մինչև 21 տարեկան չամուսնացած և խնամքի տակ գտնվող երեխաներին` դիվանագետի հետ օտարերկրյա պետություն մեկնելիս:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին