«Ժամանակ». Ալիկ Սարգսյանը մտադիր չէ շարունակել իր գործունեությունը Աժ-ում
«Ժամանակ» թերթը գրում է. «Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը մտադիր չէ արտահերթ ընտրություններից հետո շարունակել իր գործունեությունը Աժ-ում. «Տարիքս 60-ն անց է. որևիցե պաշտոնի չեմ ձգտում... Հոգնել եմ ամեն ինչից, տրամադրված չեմ ԱԺ-ում գործունեությունս շարունակել»:
Հարցին, թե ինչն է պատգամավորին պահում ՀՀԿ-ում, նշել է. «Երբ նավը խորտակվում է, համապատասխան կենդանիները լքում են նավը: Ես շատ զգուշավոր եմ, որ չհայտնվեմ այդպիսի խոսակցության կիզակետում: Դա դավաճանություն կհամարվի: Այնպես չէ. որ ես հրապուրված եմ այս կուսակցության անցած ուղիով, բայց ՀՀԿ-ին խնդրում եմ վերաբերվել հարգանքով. Նժդեհի գաղափարախոսության վրա հիմնված կուսակցություն է, ունեցել է լավագույն առաջնորդներ, պետականաշինության գործին մասնակցել է երկար տարիներ... Որ երկրում չարաշահումներ ու նեգատիվ է եղել, որը բերեց այս հանգուցալուծմանը, փաստ է. Որևիցե մեկին չեմ պաշտպանում, բայց ՀՀԿ-ին պետք է մի քանի շերտերով դիտարկել, չպետք է մի քանի մարդու արարքը տարածել բոլորի վրա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները