«Ժողովուրդ». Ո՞վ է քննելու Ռոբերտ Քոչարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախատեսված է, որ վաղը մարտի 1-ի գործի շրջանակներում ՀՔԾ-ն կհարցաքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նման դեպքերում հարցաքննության գործը վերապահվում է քննչական խմբի ղեկավարին: Բայց մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարի անունը գաղտնի է պահվում, այն էլ տևական ժամանակ»:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քննչական խմբի ղեկավարը Էդիկ Հակոբյանն է, ով նման պատասխանատվություն էր ստանձնել նաև «Սասնա ծռերի» գործով:
Հակոբյանը, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` հրաժարվել է որևէ բան հայտնել:
«ՀՔԾ լրատվական ծառայությունը ևս չհայտնեց , թե ով է քննելու Ռոբերտ Քոչարյանին կամ ով է առհասարակ մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Նաև լուրեր են շրջանառվում, որ քննչական խմբի ղեկավարը փոխվել է, և նշանակվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանը: Մինչ այդ նշենք նաև, որ Քոչարյանի հարցաքննությունը տեսանկարահանվելու է»,-գրել է թերթը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան