Սիրիայում ահաբեկչության հետևանքով 38 մարդ է զոհվել
Սիրիայի հարավում Էս-Սուվեյդա քաղաքում ահաբեկչության հետևանքով զոհվել է 38, տուժել՝ 33 մարդ։ Ռիա նովոստիին այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Ահաբեկիչ-մահապարտն առավոտյան Էս-Սուվեյդա քաղաքի շուկայում պայթեցրել է իրեն։ Սիրիացի զինվորականներին հաջողվել է կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից նախաձեռնված ևս երկու հարձակում, գրոհայինները ոչնչացվել են նախքան կգործարկեին պայթուցիկ սարքը։
Բացի այդ, քաղաքից ոչ հեռու Դումա գյուղի բնակիչներն ոչնչացրել են չորս ահաբեկչի, ովքեր փորձել են հարձակվել բնակավայրի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին