Չլողալ Սևանա լճի «ծաղկած»` ջրիմուռներով առատ ափերում. ԱՆ հորդորը
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Սևանա լճի որոշ ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տարածման հետևանքով ջրիկանաչ գույն ստանալու կամ «ծաղկելու» խնդրին, քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ այդպիսի վայրերում լողալուց:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում` հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։ Սրանց որոշ տեսակներ արտադրում են կենդանիների և մարդկանց առողջության վրա բացասաբար անդրադարձող թույներ (տոքսիններ), որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել «ծաղկած» ջուրը խմելու, դրանում լողալու կամ անզգուշաբար կուլ տալու հետևանքով։
Նման ջրում լողալու դեպքում կարող են ի հայտ գալ հետևյալ ախտանշանները՝ ասթմա, աչքերի գրգռվածություն, ցան, մասնավորապես, բերանի և քթի շուրջ, մաշկի գրգռվածություն, ալերգիկ ռեակցիա: Անզգուշությամբ ջուր կուլ տալու դեպքում կարող է ի հայտ գալ ստամոքսի ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, ջերմություն, կոկորդի ցավ, գլխացավ, մկանային և հոդերի ցավ, բլիթներ բերանի խոռոչում, լյարդի հետ կապված խնդիրներ։
Առողջական այսօրինակ խնդիրներից զերծ մնալու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է`
չլողալ կանաչ կամ «ծաղկած»ջրում,
արգելել երեխաներին` լողալ չթույլատրված վայրերում,
վերը նշված ախտանիշերի դեպքում անհապաղ դիմել բժշկի:
Հարակից հրապարակումներ`
- Սևանա լիճն այսօր
- ԲՆ. Սևանում ջրիմուռների ծաղկումը ո՛չ լճի էկոհամակարգի, և ո՛չ էլ մարդկանց կյանքի համար վտանգ չի ներկայացնում
- Բարդուխ Գաբրիելյան. Սևանի կանաչելն ահազանգ է
- Սևանի ջրի կանաչելու փաստով վարչական վարույթ է հարուցվել
- «Սևան» ազգային պարկի տնօրեն. Կանաչած Սևանի ջուրը մաքրելու համար որևէ միջամտություն չի լինի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան