ԱՄՆ դեսպանությունը խորացնում է անգլերենի ուսուցումը Հայաստանի մարզերում
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը համաձայնագիր է ստորագրել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն Իննեսա Գրիգորյանի հետ, որի համաձայն ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրով կկազմակերպվեն 2 տարի տևողությամբ անգլերենի խորացված ուսուցման արտադպրոցական ինտենսիվ պարապմունքներ:
Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս թարմացված նախաձեռնությամբ անգլերենի իմացության կատարելագործման ու առաջնորդման հմտությունների զարգացման հնարավորություն կունենան 15 մարզային համայնքների 13-18 տարեկան 500 աշակերտներ: Պարապմունքները կանցկացվեն հանրակրթական դպրոցների շենքերում կամ համայնքային կենտրոններում, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզում:
Համաձայնագրով ծրագրի իրականացմանն ուղղվող 411.000 ԱՄՆ դոլարը, որը ներառում է ԱՄՆ դեսպանության կողմից հատկացվող 300.000 ԱՄՆ դոլարը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից տրվող 111.000 ԱՄՆ դոլարը կապահովեն ծրագրի իրականացումը մինչև 2021թ.:
Սա Հայաստանում 2011թ. մեկնարկած ԱՄՆ դեսպանության անգլերենի ուսուցման Access միկրոկրթակթոշակային ծրագրի նոր փուլն է: Մինչ այժմ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի և մեկ այլ գործընկեր կազմակերպության՝ Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեյշնլի իրականացրած աշխատանքների արդյունքում այս ծրագրով կազմակերպված անգլերենի դասընթացներին մասնակցել են 580 հայ դպրոցականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները