«Մենք Բեքհեմին էլ կբերենք»
Բրիտանական հայտնի Spice Girls փոփ-խումբը վերամիավորվում է և համերգային շրջագայության կմեկնի այս տարվա ընթացքում։ life.ru կայքը, հղում անելով Reuters-ին, գրում է, որ խմբի անդամներից Մել Բին ասել է. «Մենք ինչպես քույրեր լինենք, մենք միասին անցել ենք հիանալի և փայլուն ուղի, և մենք վերադառնում ենք»։
Նրա խոսքով, նախկին մենակատարներից միայն Վիկտորիա Բեքհեմն է խմբի վերամիավորման դեմ արտահայտվել։
«Այո, նրա հետ հեշտ չէ։ Բայց մենք նրան քաշ տալով կբերենք»,- հայտարարել է Մել Բին։
Այս տարվա փետրվարին հայտնի էր դարձել խմբի առաջիկա վերամիավորման մասին։ Այդ ժամանակ Վիկտորիա Բեքհեմն ասել էր, որ ոչ ինքը, ոչ խմբի որևէ մեկ այլ անդամ չեն պատրաստվում համերգային շրջագայության։