«Ժամանակ». ՊԵԿ-ը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների հովանավորյալներին
«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շարունակում է համակարգ վերադարձնել նախկին իշխանությունների կոռումպացված, տարբեր քրեական գործերով անցած հովանավորյալներին:
Վերջերս կատարված նշանակումը դարձյալ այս շրջանակից է՝ մեկ տարբերությամբ:
Մեր տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի քեռին՝ Արամ Ազարյանը. աշխատանքի է անցել Արարատյան մաքսատանը՝ ստանալով բաժնի պետի պաշտոն: Ազարյանը նախկինում էլ է աշխատել համակարգում: Երկար տարիներ հարկային տեսուչ է եղել, զբաղեցրած վերջին հաստիքը՝ Արաբկիրի հարկայինում տեսուչի աշխատանքն էր, և այդ ժամանակահատվածում հասցրել է մի քանի անգամ հեռացվել աշխատանքից կոռուպցիոն սկանդալների կենտրոնում հայտնվելու պատճառով, սակայն մշտապես գտնվել են մարդիկ, ովքեր միջնորդել են նրան աշխատանքի վերականգնելու հարցում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները