Մերձդնեստրում բարձր են գնահատում Արցախի հետ սերտ կապերը. Մերձդնեստրի ԱԳ նախարար
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է ստացել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտալի Իգնատևից Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանարապետության ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, նշվում է․
«Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունն անցել է ոչ դյուրին ճանապարհ՝ պայքարելով սեփական պետականություն ունենալու իրավունքի ճանաչման համար և ակտիվորեն պաշտպանելով Արցախի ժողովրդի շահերը։ Այսօր ԼՂՀ ԱԳՆ-ն աշխատասեր և պատասխանատու դիվանագետների հուսալի և համախմբված թիմ է, որն ի վիճակի է լուծել ամենաբարդ արտաքին քաղաքական խնդիրները։
Մերձդնեստրում բարձր են գնահատում մեր երկրների միջև օրեցօր ամրապնդվող սերտ մշակութային և հոգևոր կապերը, որոնց պահպանման գործում առաջատար դերը պատկանում է արտաքին գործերի նախարարություններին»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին