ԱՄՆ-ը որոշել է ռուսական զենքի գնման համար պատժել Թուրքիային
ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես արգելել է F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիա։ Պատճառը Անկարայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելն է։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Washington Times-ին։
Ներկայացուցիչների պալատը և Սենատը համապատասխան լրացում են կատարել 2019 թվականի պաշտպանության բյուջեի վերջին տարբերակում։
Մատակարարումները կդադարեցվեն մինչև այն պահը, երբ Պենտագոնը չի ներկայացնի ռուս-թուրքական պայմանագրի գնահատականներով զեկույցը։
Կոնգրեսը նաև հույս ունի ռազմական գերատեսչությունից ստանալ զեկույց այն մասին, թե ինչ հետևնքներ կարող է ունենալ Թուրքիայի հեռացումը F-35 –ի ստեղծման ծրագրից։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստեխ»-ը հաստատել է C-400 համակարգեր գնելու համար Թուրքիային վարկ տրամադրելու տեղեկությունը
- ՌԴ-ն և Թուրքիան ստորագրել են C-400-ների մատակարարման վերաբերյալ վարկային պայմանագիրը
- C-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
- Էրդողանի խոսնակը հայտնել է ռուսական C-400-ի մատակարարման պայմանավորվածության մասին
- Էրդողանը հայտարարել է C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան