Ալիկ Սարգսյանը կարծում է, որ իրեն կաշառքի մեջ մեղադրող նախկին մարզպետը հոգեկան խնդիրներ ունի
ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելու հերքել կամ ներողություն խնդրել իր բարի համբավն արատավորող տեղեկությունների տարածման համար: Դրանք, ըստ նրա, տարածել է Արարատի նախկին մարզպետ Վ. Հովակիմյանը:
«Նա վարկաբեկել է ինձ, արատավորել իմ բարի համբավը, իմ անցած ճանապարհը, ինչ-որ ես աշխատել եմ, ես գնահատում եմ, որ դրական եմ աշխատել, ձեռնաքաշությամբ չեմ զբաղվել, ժողովուրդն ինձ հասկացել, ընկալել, հարգել է: Այդ հերյուրանքների պատճառով ես հենց այսօր մտնելու եմ դատարան քաղհայցով ու պատիվ պահանջեմ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Ա. Սարգսյանը:
Եթե ինքը որոշի ֆինանսական փոխհատուցում պահանջել, ապա դատարանի՝ հայցը բավարարելու դեպքում, այն կօգտագործվի բարեգործական նպատակներով:
«Ինձ առաջարկում են, ֆինանսական տույժ պահանջել: Բայց ինձ համար կարևոր է, որ նա ներողություն խնդրի մասայական ու հերքի այն բոլոր սուտ տեղեկությունները, որ տարածում է իմ մասին: Գրում է բաներ, որ հիվանդ ֆանտազիայի արդյունք է: Ես մտածում եմ, որ նրա մոտ հոգեկան խնդիրներ կան: Ես դիմելու եմ, որ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակեն, ես հասկանամ, թե ում հետ գործ ունեմ, որովհետև սա նորմալ մարդու վարքագիծ չէ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վ. Հովակիմյանը հայտարարել է՝ Ալիկ Սարգսյանն իրենից կաշառք է վերցրել իր որդուն ՃՈ-ում աշխատանքի տեղավորելու համար, սակայն ոչ որդուն աշխատանքի է վերցրել, ոչ էլ գումարն է վերադարձրել:
Ալիկ Սարգսյանն այսօր անհեթեթություն որակեց այդ հայտարարությունը ևս: Նշենք, որ ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցված: Ընդ որում, ծառայություն առաջին դիմողը եղել է հենց Ա. Սարգսյանը:
«Մարդիկ մտածելով, որ նոր իշխանություն է, ասում են՝ էս մարդուն տեսադաշտ բերենք, թող իրենով էլ զբաղվեն: Ես կարող եմ ասել, որ այսօրվա իշխանությունների հորդորը չէ, նրանք ինձ հետ որևիցե խնդիր չունեն, իսկ եթե ունեն, պատվով պատասխան կտամ, ես անբասիր եմ, իմ խղճի առաջ շատ հանգիստ եմ: Զարմանում եմ արտաշատցիների լռության վրա, արտաշատցին շատ լավ ճանաչում է թե ինձ, թե իրեն: Կարծում եմ, որ արտաշատցին իր խոսքը կասի, թե ով է դուրս եկել ում դեմ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան